Ինչպե՞ս կանխարգելել ատամների վաղաժամ փչացումը. պարզաբանում է մասնագետը
Այսօր տարիք չճանաչող ամենատարածված հիվանդություններից է բերանի խոռոչի հիվանդությունները, որոնք, հաճախ, պատճառ են դառնում ատամների վաղաժամ փչացման:Ատամնաբույժների համար առաջին խնդիրն այսօր երիտասարդ տարիքից ատամների շուտ փչանալու պատճառների վեր հանումն ու դրանց համար կանխարգելման միջոցներ գտնելն է:
«Գիտական ասպերեզում բոլորիս պրպտումներն ուղղված են ատամների վաղաժամ փչացման պատճառների հայնաբերմանը: Մենք փուլ առ փուլ բացում ենք փակագծերը, բայց վերջնագծին հասնել դեռևս չի հաջողվում»,-խոսելով խնդրից այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Սոնատո» ատամնաբուժարանի տնօրեն, բժիշկ-օրթոդենտ, գիտությունների դոկտոր Արթուր Փափազյանը:
Ոչ ճիշտ ապրելակերպ, սթերսային իրավիճակ, սխալ սննդային ռեժիմ. սրանք այն գորոծոններն են, որոնք ազդում են ատամների առողջության վրա: Ըստ բանախոսի` բերանի խոռոչի խնդիրները կարող են լինել ինչպես ժառանգական, այնպես էլ ձեռքբերովի: Խոռոչի բորբոքման վրա կարող են ազդել նաև կարիեսը և ատամների ոչ ճիշտ դասավորվածությունը, որի հետևանքով ատամնաշարը ծռվում է: Ապագա բարդացումներից խուսափելու համար պետք է առաջնահերթ պահպանել հիգիենան, ապա ժամանակին դիմել բժշկի:
Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա բանախոսը խորհուրդ տվեց ամեն ինչ օգտագործել, բայց օգտագործել չափավոր, քանի որ ամեն ինչ չափի մեջ է օգտակար:
Վարդուհի Ստեփանյան