Pussy Riot-ի աղջիկները Ռուսաստանի դեմ 250.000 եվրոյի պահանջով դատական հայց են ներկայացրել
Pussy Riot պփանկ խմբի անդամներ` Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան 250 հազար եվրոյի հայց են ներկայացրել Ռուսաստանի դեմ Ստրասբուրգի դատարան: Այս մասին հայտնում է «Ведомости» թերթը:
Փոխանցվում է, որ աղջիկների փաստաբանները հայտնել են, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են աղջիկների ազատ արտահայտվելու իրավունքները, ազատությունը և անձնային անձեռնմխելիությունը:
Իսկ մինչ այդ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ այդ գումարը ոչ իրատեսական է, քանի որ նմանատիպ գործերում այսպիսի գումար չի լինում: