Մուսուլմանները նշում են Ռամադանի ավարտը
Ամբողջ աշխարհի մուսուլմաններն այսօր՝ հուլիսի 28-ին, սկսում են նշում «Ուրազ-Բայրամը», որը ավարտում է Ռամադանի սուրբ ամիսը: Այս մասին հայտնում է Euronews.com-ը:
Փոխանցվում է, որ «Ուրազ-Բայրամը» մուսուլմանները նշում են երեք օր:
Նշենք, որ Ռամադանը մուսուլմանական օրացույցի 9-րդ ամիսն է և հատկապես կարևոր և հարգված մուսուլմանների կողմից, քանի որ ավանդության համաձայն հենց այս ամսին է Մուհամմեդ մարգարեին տրվել Ղուրանը: Այս ամբողջ ամիս բոլոր չափահաս հավատացյալները պետք է պաս պահեն: Պասը պահվում է մինչև արևի մայր մտնելը:
Այդ ընթացքում հավատացյալները պետք է Ղուրան կարդան, աղոթեն, ձեռնպահ մնան բամբասելուց, ծխելուց և այլն: Իսկ երեկոյան հավատացյալն արդեն կարող հյուրասիրություն կազմակերպել: