ԱՄՆ-ը կորցնում է հետաքրքրությունը Սնոուդենի հետ կնքած գործարքի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմn առավել նվազ հետաքրքրություն է արտահայտում Ռուսաստանում գտնվող ԱՄՆ հետախուզական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ գործարք կնքելու հարցի շուրջ, ինչը հնարավորություն կընձեռեր նրան հայրենիք վերադառնալ: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Անվտանգության ազգային ծառայության տնօրենի տեղակալ Ռիչարդ Լեջետը: Վաշինգտոնն այլևս օգուտ չի տեսնում այդ գործարքից:
«Ժամանակի ընթացքում նման գործարքից հնարավոր օգուտը նվազում է: Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Սնոուդենը մուտք չունի դեպի մեր ունեցած տեղեկություններ: Այնպես որ անհրաժեշտությունը մանրակրկիտ ծանոթանալ նրա ունեցած տեղեկություններին ավելի է նվազում», - ասվել է հայտարարության մեջ: