15-ամյա ճապոնուհին գլխատել է իր համադասարանցուն
Ճապոնիայի Սասեբո քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա դպրոցականի, ով կասկածվում է իր համադասարանցուն սպանելու և գլխատելու մեջ: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը:
Փոխանցվում է, որ 15-ամյա Այվի Մացոուն, ով բնակվում է միայնակ՝ իր տուն էր հրավիրել Այվուին: 15-ամյա Մացոուն ետևից հարձակվել էր Այվուի վրա և մի քանի անգամ հարվածել նրա գլխին, որից հետո գլխատել էր նրան:
Աղջիկն արդեն ընդունել է իր մեղքը: Մացոուի ընկերները հայտնել էին, որ աղջիկն ուներ շատ հանդարտ բնավորություն, սակայն պարբերաբար նրա մոտ տրամադրության անկումներ էին լինում: