Ֆիլիպիններում ահաբեկչության զոհ է դարձել 16 մարդ
«Абу-Сайяф» ֆիլիպինյան խմբավորման ահաբեկիչները երկրի հարավում հարձակում են գործել քաղաքացիներ տեղափոխող երկու ավտոբուսի վրա: Այդ մասին հայտնել է "Associated Press" գործակալությունը՝ հղում անելով երկրի զինվորական պաշտոնյաներին: Գրում է Gazeta.ru-ն:
Ընդգծվել է, որ հարձակումների արդյունքում ահաբեկիչներն առնվազն 16 մարդ են սպանել: Զոհվածների թվում կանայք և երեխաներ են եղել:
Հունիսի վերջին ֆիլիպինցի ուժայինները երկրի հարավում լիակատար մարտական պատրաստվածության էին բերվել «Абу-Сайяф» խմբավորման անդամների կողմից հնչեցրած սպառնալիքների դեմ պայքարելու համար: