ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զոհված զինծառայողների մարմինները
Ռուս սահմանապահները երեկ գիշեր ուկրաինացի իրենց գործընկերներին են հանձնել ուկրաինացի զոհված զինծառայողների մարմինները: Սահմանապահները նաև հանձնել են 9 վիրավորների, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
«Ուկրաինացի զինծառայողների հանձնումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:00-ին»,-հայտնել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը «Интер» հեռուստաալիքում ելութ ունենալու ժամանակ ընդունել է, որ ուկրաինացի ավելի քան 40 զինծառայող անցել է ՌԴ-ի տարածք: