Գերմանիան մտադիր է աջակցել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների կիրառմանը
"The Financial Times" պարբերականի փոխանցմամբ՝ Բեռլինը պատրաստվում է աջակցել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր լայնածավալ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը: Այդ մասին Գերմանիայի ԱԳ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է գերմանական ռադիոյին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն պայմաններ է ստեղծել Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրել՝ ֆինանսական, պաշտպանական և էներգետիկ պատժամիջոցներ կիրառելով:
Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ պատժամիջոցների հնարավոր հետևանքներն անհրաժեշտ է հավասարապես տեղաբաշխել միության բոլոր անդամ երկրներում: