Սպանվել են «Իսլամական պետություն» խմբավորման ազդեցիկ անդամներ
Իրաքի հյուսիսում կատաղի մարտեր են տեղի ունենում քրդական զինված ստորաբաժանումների ու «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականների միջև: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ բախումները տեղի են ունեցել քաղաքի հյուսիս-արևմուտքում օրվա երկրորդ կեսին: Նշվում է, որ այդ մասը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ: Ստացված տեղեկություններով` ոչնչացվել են խմբավորման երկու ազդեցիկ անդամներ:
Երկրի հյուսիսում ծայրահեղականները հարձակում են կատարել մզկիթի վրա: Նրանք ներխուժել են շենք կրոնական դասի ժամանակ և առևանգել մոտ 20 դպրոցականի և ուսուցչի: