Տրիպոլիում հրթիռն ընկել է նավթի պահեստի վրա
Տրիպոլիում ուժգին հրդեհ է բռնկվել այն ժամանակ, երբ հրթիռն ընկել է նավթի պահեստի վրա, որտեղ եղել է 6 մլն լիտր նավթ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
"National Oil"-ի ներկայացուցիչները հայտնել են, որ հնարավոր են նաև ավելի լայնամասշտաբ պայթյուններ, քանի որ հարևան պահեստներում կա մոտ 90 մլն լիտր նավթ և գազ:
«Դեռ կարող են հզոր պայթյուն հնչել, որը կարող է մեծ ավերածությունների հանգեցնել»-հայտնել է ներկայացուցիչը: