Ուկրաինայում լեհ լրագրողը հրազենային վնասվածք է ստացել
Երեկ հակաահաբեկչական գործողության ժամանակ հրազենային ծանր վնասվածք է ստացել "Еспресо.TV" թղթակից, Լեհաստանի քաղաքացի Բյանկա Զալևսկայան: Այս մասին հայտնում է УНИАН-ը՝ հղում անելով հաակաբեկչական գործողության մասնակիցներին:
Նշվում է, որ լրագրողին վիրավորել են աշխարհազորայինները, իսկ Ուկրաինայի զինվորականները նրան ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Փոխանցվում է, որ չնայած նրան, որ լրագրողը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում նրան ուղղաթիռով տեղափոխել են Խարկով: