Վրաստանի դատախազությունը կարող է Սաակաշվիլիին մի քանի մեղադրանք ներկայացնել
«Коммерсантъ» պարբերականի փոխանցմամաբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին մոտակա ժամանակներս կարող է դատախազության կողմից մեղադրվել մեկ կամ մի քանի քրեական հանցագործությունների մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, Թբիլիսի են հրավիրվել իրավաբաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Իսրայելից, որոնք հայտնի անձինք են պետությունների առաջին դեմքերի դեմ գործեր վարելիս: Նրանց առաջարկվել է դատախազության հատուկ հարցերով խորհրդականների պաշտոնը:
Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Սաակաշվիլիի դեմ միանգամից կարող է մի քանի քրեական գործ հարուցվել, որոնցում սակայն նա դեռ որպես վկա է նշվում: