Ավստրալիան 5մլն. դոլար մարդասիրական օգնություն կտրամադրի Գազային
Ավստրալիայի կառավարությունը գրեթե 5 մլն. դոլար կհատկացնի Գազային` որպես մարդասիրական օգնություն: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է եղել երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում: Գրում է Gazeta.ru-ն:
Ավստրալիայի կառավարությունն անհանգստացած է Իսրայելի և «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև շարունակվող բախումների պատճառով: Երկրի ԱԳ նախարար Ջուլիա Բիշոպի հայտարարության համաձայն՝ տրամադրած միջոցները կուղղվեն կենցաղային, բժշկական, հիգիենիկ պարագաների գնմանը:
Տվյալ գումարը կտրամադրվի ի լրացում այն 56,5 մլն. դոլարին, որը Ավստրալիան պարտավոր է տրամադրել 2014-2015թթ. ընթացքում պաղեստինյան տարածքների զարգացման համար: