Սաակաշվիլին կրկին Վրաստանի գլխավոր դատախազություն է հրավիրվել հարցաքննության համար
Ներկայումս արտերկրում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին կրկին երկրի գլխավոր դատախազություն է հրավիրվել հարցաքննության համար: Այդ մասին տեղեկությունը հաստատել է Վրաստանում բնակվող նախկին նախագահի մայր Գիուլի Ալասանիան: Գրում է Itar-tass.com-ը:
«Գլխավոր դատախազության ներկայացուցիչը զանգահարել է ինձ և ասել, որ ցանկանում է անհապաղ ինձ հանձնել հուլիսի 28-ին նախատեսված Սաակաշվիլիի հարցաքննության ծանուցագիրը», -լրագրողներին պատմել է Սաակաշվիլիի մայրը:
Նրա խոսքով՝ գլխավոր դատախազության ներկայացուցիչը հանձնել է այդ փաստաթուղթը և իրեն բավական կոռեկտ պահել: