Սևծովյան նավատորմը նոր հրթիռներ ու ինքնաթիռներ է ստացել
Սևծովյան նավատորմը զինվել է նոր զինամթերքով և օդային տեխկինկայով: Այս մասին հայտնել է սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Վիտկոն:
«Մենք ոչ միայն նոր նավեր ենք ստացել, այլև ունենք առափնյա հրթիռային համակարգեր ու նոր ինքնաթիռներ: Հիմա մեզ բոլորովին այլ կերպ ենք զգում»,-ասել է Վիտոն:
Հրամանատարն ասել է նաև, որ նոր զենք են ստացել, որը կրակում է 2000կմ հեռավորության վրա:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: