Մահվանից ոչ շատ առաջ Ալեքսանդր Լիտվինենկոն ցանկացել է վերադառնալ Ռուսաստան
Մահվանից ոչ շատ առաջ 2006թ. նոյեմբերին Ալեքսանդր Լիտվինենկոն ցանկացել է վերադառնալ Մեծ Բրիտանիայից Ռուսաստան: Այդ մասին բրիտանական ԶԼՄ-ներին հայտնել է նրա կրտսեր եղբայր Մաքսիմ Լիտվինենկոն, որը ներկայումս բնակվում է իտալական Ռիմինի քաղաքում: Գրում է Russian.rt.com-ը:
The Mail on Sunday պարբերականին տված հարցազրույցում Մաքսիմ Լիտվինենկոն հայտարարել է, որ Ալեքսանդրը կարող էր դառնալ արևմտյան հետախուզական ծառայությունների զոհը, որոնք չէին կամենում, որպեսզի նա վերադառնա Ռուսաստան:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք, ովքեր կարող էին սպանել իր եղբորը՝ Մաքսիմը հայտարարել է, որ դա կարող էր իրականացվել բրիտանացիների, իսրայելցիների կամ ամերիկացիների կողմից: