ԱՄՆ ճանաչել է Boeing-ի կործանման վայրում Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի աշխատելու փաստը
ԱՄՆ անուղղակիորեն ճանաչել է, որ Դոնեցկի մարզում Boeing 777-ի կործանման վայրում աշխատել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը: Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ ԱՄՆ ադմինիստրացիայի պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հավաստիացնում էր, որ զինյալների հսկողության տակ գտնվող տարածքում այդ պահին հրթիռ է արձակվել և ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը չեն գործել: