Խարկով քաղաքից Նիդեռլանդներ է ուղևորվել կործանված Boeing 777 մալազիական ինքնաթիռի զոհերի դիերով ևս մեկ ինքնաթիռ
Ուկրաինայի Խարկով քաղաքից Նիդեռլանդներ է ուղևորվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում կործանված Boeing 777 մալազիական ինքնաթիռի զոհերի դիերով ևս մեկ ինքնաթիռ:
Դիերը հանձնվել են հարազատներին, որոնք արդեն երկար ժամանակ էր, ինչ սպասում էին իրենց հարազատների մարմիններին, որպեսզի հանձնեն հողին: Նշվում է նաև, որ հոլանդացի մասնագետներն ավարտել են զոհվածների մարմինների զննման աշխատանքները Ուկրաինայում:
Նախատեսվում է, որ հաջորդ չվերթը պետք է իրականացվի 13.44-ին: Այդ ժամանակ կտեղափոխեն ևս 19 արկղ: Հիշեցնենք, որ շարունակվում է սև արկղերի ուսումնասիրության արդյունքները: