Ֆրանսիական Air France ավիաընկերության ինքնաթիռը կարողացել է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում միայն 2-րդ փորձից հետո
Ֆրանսիական Air France ավիաընկերության ինքնաթիռը, որը երեկ իրականացնելիս է եղել «Փարիզ-Երևան» չվերթը, կարողացել է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում միայն 2-րդ փորձից հետո։
Ինքնաթիռի շասին դիպչել է ասֆալտին, սակայն այն չի կարողացել պահպանել հավասարակշռությունը։ Ուստի օդաչուն ստիպված է եղել նորից երկինք բարձրանալ, ինչի պատճառով անտեղյակ ուղևորների շարքում խուճապ է սկսվել։
Երկրորդ վայրէջքից առաջ ինքնաթիռն օդում պտտվել է մոտ 40 րոպե, սակայն վայրէջքի 2-րդ փորձի ժամանակ այն կրկին սկսել է թափ տալ։ Արդյունքում փոխադրամիջոցը վայրէջք է կատարել նախանշվածից 55 րոպե ուշացումով։