Հետաքրքիր փաստեր սեխի վերաբերյալ
Սեխը դդմազգիների ընտանիքին պատկանող միամյա գետնամած խոտաբույս է: Ցողունների երկարությունը հասնում է 3 մետրի, հաստությունը` 3 սմ-ի: Տերևաթիթեղն ամբողջական է, թույլ ատամնաեզր, երկարությունը' 14-18 սմ, լայնությունը` 20-22 սմ: Ծաղիկները բաժանասեռ են. իգականները` 1-ական, արականները` 5-7-ական: Հանդիպում են նաև երկսեռ ծաղիկներ:
Մեղրատու բույս է` մինչև 30 կգ' 1 հա-ից: Պտուղը բազմասերմ կեղծ հատապտուղ է: Գոյություն ունեն մոտ 2000 տեսակներ, որոնք տարբերվում են պտղի չափերով, քաշով' 0,2-40 կգ, պտղամսի և կեղևի գույնով, բուրմունքով և համով:
Հնագույն տեսակներից է Կիլիկիայում մշակվող «Ադանա»-ն, որի սերմերով պատրաստված ջրային և ոգեթուրմերը ճանաչված հակահելմինտային միջոցներ են: Մեր հայրենիքում մշակվել և մշակվում են սեխի մոտ 10 տեսակներ' շալախ, ջառ-ջառ, խաթունատի, սնեյվազ, դութմա, ամքյար, միանդաբ, քալամքաշ: