Վրաստանի օրենսդիր մարմինը շաբաթ օրը կքննարկի կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու հարցը
Երկուշաբթի օրը հրաժարական էր ներկայացրել Վրաստանի կառավարության 6 նախարար և մեկ պետնախարար: Հինգշաբթի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, օրենսդրության համաձայն, խորհրդարանին էր ներկայացրել նախարարների թեկնածուների' վարչապետի կազմած ցուցակը:
Ըստ այդմ էլ Վրաստանի օրենսդիր մարմինը շաբաթ օրը կքննարկի կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու հարցը: Լիագումար նիստում, որը կանցկացվի արտահերթ համագումարի շրջանակներում,
նախատեսվում է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի ելույթը: Վարչապետը պատգամավորներին կներկայացնի կառավարության ծրագիրը, որից հետո կսկսվի քննարկումը: