Աղբյուր. Իսրայելը մերժել է Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի առաջարկությունը
Իսրայելի Անվտանգության ծառայությունըը, վարչապետ Բենիամին Նաթանիահուի գլխավորությամբ, մերժել է Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին առաջարկված փաթեթը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը , հղում անելով աղբյուրին կառավար-ությունում:
ԱՄՆ պետքարտուղար Քերին արտահայտվել էր 18 օրով Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման մասնակիցների միջև հրաձգության դադարեցման օգտին:
Անանուն աղբյուրի խոսքով, Իսրայելը չի ընդունում առաջարկությունը, քանի որ պահանջում է նշանակալի փոփոխություններ մտցնել: ՀԱՄԱՍ-ը չի պատասխանել հրադադարի առաջարկությանը: