Facebook-ի ղեկավարն արդեն ավելի հարուստ է Google-ի և Amazon-ի հիմնադիրներից
Facebook-ի ղեկավարի ու հիմնադիրներից մեկի՝ Մարկ Ցուկերբերգի բարեկեցությունը նկատելիորեն լավացել է , քանի որ ընկերության բաժնետոմսերի գները շարունակում են աճել, նորանոր ռեկորդներ սահմանելով:
Այժմ Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 33.3 մլրդ դոլար:
Դա նշանակում է, որ նա արդեն ավելի հարուստ է Google-ի հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջից, ում կարողությունը գնահատվում է 32.9 մլրդ դոլար: Այդ մասին են վկայում Blooomberg's Billio-ի տվյալները: