Եվրոպական ավիաընկերությունները վերսկսել են թռիչքները դեպի Թել Ավիվ
Ֆրանսիական և գերմանական ավիաընկերությունները հայտնել են դեպի Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայան թռիչքների վերսկսման մասին:
Նախկինում, անվտանգության նկատառումներով, որոշվել էր դադարեցնել թռիչքները այդտեղ: Air France-ը և Lufthansa-ն, մի շարք այլ միջազգային ավիափոխադրողների հետ չեղյալ էին հայտարարել ուղերթերը դեպի Թել Ավիվ:
Ավիաընկերությունների ներկայացուցիչները իրենց այդ քայլը բացատրել էին ուղևորների և անձնակազմի անվտանգության համար հոգատարությամբ, քանի որ Բեն-Գուրիոնի շրջակայքում դրությունը անկայուն էր:
Այդ միջոցառումներից հետո Իսրայելի տրանսպորտի նախարարությունը կոչ է արել ավիաընկերություններին վերանայել իրենց որոշումը, հայտարարելով, որ օդանավակայանը անվտանգ է ինքնաթիռների ընդունման համար: