Եգիպտոսում դատապարտված լրագրող Գրեստեն կբողոքարկի դատարանի վճիռը
«Аль-Джазира»-ի ավստրալիացի լրագրող, BBC-ի նախկին աշխատակից Պիտեր Գրեստեն Եգիպտոսի դատական ատյանին բողոք է ուղղել, փորձելով հասնել դատավճռի չեղարկմանը, համաձայն որի` նա 7 տարվա ազատազրկման է դատապարտված:
Բանտարկյալի եղբայրն ասել է, որ ամբողջ Գրեստե ընտանիքը վստահ է դատարանի իրենց համար դրական որոշմանը և պատրաստակամություն է հայտնել «պայքարել մինչև վերջ»:
Լրագրողին և նրա գործընկերներին դատապարտել են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար: