Դրոգբան վերադարձավ «Չելսի»
Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել թիմի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի հետ, ով թիմի կազմում հանդես է եկել 2004-ից 2012 թվականների ընթացքում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իվուարցի հարձակվողը պայմանագիր է կնքել «արիստոկրատների» հետ 1 տարով:
«Նա վերադառնում է, քանի որ Եվրոպայում լավագույն ռմբարկուներից է»,- ասել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: