Հարավային Սուդանի զինուժը ջախջախել է ապստամբներին Նասիրում
Հարավային Սուդանի բանակը ազատագրել է ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք Նասիրը, որի համար հակամարտող ուժերը պայքարում էին ավելի քան 5 օր, չնայած մայիսյան զինադադարին: Այս մասին գրում է BBC-ն:
Նախկին փոխվարչապետի կողմնակիցների ջոկատները հարձակվել են կառավարական ուժերի վրա կիրակի, սակայն հինշաբթի զինվորականներին հաջողվել է մարտերում հաղթանակ տանել:
ՄԱԿ-ը պահանջում է , որ 2 կողմերը հարգեն մայիսյան զինադադարի կետերը: