ԵԱՀԿ-ն պահանջում է ազատ արձակել բոլոր լրագրողներին Ուկրաինայում
ԵԱՀԿ ԶԼՄ-ի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր լրագրողներին, ովքեր ձերբակալվել են վերջին օրերի ընթացքում Ուկրաինայի արևելքում: Այս մասին գրում է BBC-ն:
Խոսքը, մասնավորապես, Russia Today-ի լրագրող Գրեմ Ֆիլիփսի մասին է, ով կորել է Դոնեցկի օդանավակայանի մոտակայքում;
Նրան ուղեկցող օպերատոր Վադիմ Ակսենովը հետագայում ազատ է արձակվել և հայտարարել է, որ իրենց անազատության մեջ էին պահում ուկրաինական կառավարամետ զինվորականները: