Ամիսների ընթացքում երևաց, որ սովորական ռեսուրսներով Պուտինի դեմ պայքարն արդյունք չի տալիս
Կործանված "Boeing 777"-ի վերաբերյալ ԱՄՆ հետախուզական տվյալների լռությունը առիթ է տալիս ենթադրել, որ կատարվածում կամ կան ակնհայտ ուկրաինական հետքեր ու մասնակցություն, կամ էլ ԱՄՆ-ն ունի ռուսների մասնակցությունը փաստող ապացույցներ, որոնք դեռ չի հրապարակում' պահելով որպես պարոն Պուտինի դեմ պայքարում կարևորագույն ռեսուրս, որը, բնականաբար հենց այնպես չի վատնելու:
Քանի որ այս ամիսների ընթացքում երևաց, որ սովորական ռեսուրսներով Պուտինի դեմ պայքարը դեռ շոշափելի արդյունք չի տալիս: Ի դեպ, Կիևն էլ այս հարցում մի տեսակ բազմանշանակ լռություն է պահպանում:
Կնյազ Սարոյան ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/733525173392887