Օդաչու Սավչենկոյին հրաժարվել են ազատ արձակել գրավի դիմաց
Վորոնեժի մարզային դատարանը հրաժարվել է փոխել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի խափանման միջոցը, ով մեղադրվում է "ВГТРК"-ի լրագրողների սպանության գործում մասնակցություն ունենալու մեջ: Գրում է Lenta.ru-ն:
Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը: Ուկրաինուհու փաստաբանների խափանման միջոցը փոխելու բողոքը մերժվել է:
Ավելի վաղ, Սավչենկոյի իրավապաշտպանները խնդրանքով դիմել էին դատարան վերջինիս 500 հազար ռուբլի գրավի դիմաց ազատ արձակելու համար:
Հայցի բավարարման դեպքում ձերբակալվածը մտադրվել էր վերադառնալ Ուկրաինա: Սակայն ինչպես Սավչենկոն էր ասել, ինքը պատրաստ կլիներ յուրաքանչյուր պահի վերադառնալ Ռուսաստան: