Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելն անթույլատրելի է և հղի վտանգներով
Շատերը կողմ են սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու խնդրին: Սակայն, դա անթույլատրելի է ու հղի վտանգներով, և մենք ակամա կստեղծենք 90-ականների ամենաթողության իրավիճակը, երբ ով որտեղ ուզում կրակում էր…
Մենք փառք Աստծո ունենք բանակ, որն ունակ է լիովին վերահսկել իրավիճակը սահմաններում: Իմ կարծիքով հրամկազմին ձգելու և անձնակազմի զգոնությունը բարձրացնելու խնդիր կա թերևս:
Դուք պատկերացնում եք ինչ կկատարվի, եթե մի որևէ հովիվ ավտոմատը ուսին շփոթվի ու հայտնվի ադրբեջանի տարածքում....Իսկ դա բացառել չի կարելի: Այնպես որ, զինվորը թող սահմանը պահի, հովիվը հովվություն անի, զենքն էլ այս կամ այն տականքի ձեռքը չի ընկնի, որը նույնպես հնարավոր է:
Ռոբերտ Մելքոնյան ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/503781156419207