Ղրիմի 1,5 մլն քաղաքացի ստացել է ռուսական անձնագիր
Այսօր Ղրիմում և Սևաստոպոլում ավելի քան 1,5 մլն մարդ ստացել է անձնագիր: Գրում է «Интерфакс» գործակալությունը՝ ՌԴ-ի վկայակոչելով փոխվարչապետ Օլեգ Գոլոդեցինի կատարած հայտարարությանը:
«Այսօր մենք փաստում ենք, որ 1,5 մլն մարդ ստացել է անձնագիր», - ասել է նա, հավելելով, որ նրանք նաև ստացել են բժշկական ապահովագրություն:
Դրա հետ մեկտեղ Գոլոդեցը հայտնել է, որ ավելի քան 26 հազար Ուկրաինայի փախստական ՌԴ-ի գրանցում ստանալու ճանապարհին է: