Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պահանջով է հանդես եկել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պահանջել է մարդասիրական միջանցքներ ստեղծել Գազայի հատվածից վիրավորների տեղափոխման և Պաղեստինյան անկլավ բժշկական պարագաներ հասցնելու համար, որտեղ շարունակվում է դաժան պայքարը իսրայելական բանակի և «ՀԱՄԱՍ» շարժման ահաբեկիչների միջև: Գրում է Itar-tass.com-ը:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պահանջում է մարդասիրական միջանցքներ ստեղծել վիրավորներին տարհանելու, ինչպես նաև կյանքի համար խիստ անհրաժեշտ կարևոր բժշկական դեղամիջոցներ դեպքի վայր հասցնելու համար», ասվել է հայտարարության մեջ:
Կազմակերպության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրականացվող (Protective Edge) գործողությունների հետևանքով հուլիսի 8-ից սկսված 681 պաղեստինցի է զոհվել: Իսրայելի կողմից իրականացվող ռմբակոծությունների հետևանքով 166 երեխա և 67 կին է մահացել, իսկ գրեթե 4,5 հազար անձ վիրավորվել է: