ՌԴ-ն կարգելի Ուկրաինայից կաթնամթերքի ներմուծումը
Ռուսաստանը 2014թ.-ի հուլիսի 28-ից կարգելի Ուկրաինայից ներմուծել կաթնամթերք: Այս մասին գրում է ИТАР-ТАСС գործակալությունը;
«Այսօր ավելի ուշ կստորագրվեն համապատասխան փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես գրում է կայքը, արգելքն առաջին հերթին կդրվի Ուկրաինայից պանրի ներկրման վրա: «Ներկրվող ապրանքները չունեն համապատասխան որակավորում և իրենցից վտանգ են ներկայացնում, քանի որ պատրաստված են անհայտ ծագման արմավենու յուղից»,- ասված է հաղորդագրության մեջ: