Շումախերի կինը կվաճառի ամուսնուն պատկանող ինքնաթիռը
«Ֆորմուլա-1»-ի գերմանացի աշխարհահռչակ ավտոարշավորդ Շումախերի կինը որոշել է վաճառել ամուսնու ինքնաթիռը: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով Bild-ին: Խոսքը "Falcon 2000EX"-ի մասին է: Շումախերի կինն ասել է, որ ինքնաթիռն արժե 20 մլն եվրո:
Ինքնաթիռն ունի ութ նստատեղ: Ավտոարշավորդը հաճախ է ընտանիքի հետ ճանապարհորդել "Falcon 2000EX" ինքնաթիռով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 45-ամյա գերմանացին Գրենոբլի հիվանդանոցից տեղափոխվել է Լոզանի կենտրոնական հիվանդանոց, որը գտնվում է իր բնակարանին մոտ: Նշվում է, որ Շումախերը հիվանդանոցից դուրս կգրվի տարվա վերջում: