Իրանում ամերիկացի լրագրող է ձերբակալվել
Ամերկյան "Washington Post" թերթի թղթակցին և իր կնոջը ձերբակալել են Թեհրանում: Այս մասին հայտնում է "Washington Post" թերթը:
38-ամյա Ռեզայնը 2012 թ.-ից աշխատում է Թեհրանում և ունի երկքաղաքացիություն՝ ԱՄՆ-ի և Իրանի: Նշվում է, որ նրանց հետ նաև ձերբակալել են ամերիկացի 2 լուսանկարչի:
Փոխանցվում է, որ լրագրողները մեծ դժվարությամբ են աշխատում Իրանում, քանի որ նրանց ամեն անգամ սպառնում և հետապնդում են: