Հոլանդիա են տեղափոխել կործանված «Boeing 777»-ի 74 ուղևորի դի
Երկու ինքնաթիռ Ուկրաինայից Նիդեռլանդներ են տեղափոխել Դոնեցկի մոտակայքում կործանված մալազիական «Boeing 777»-ի 74 ուղևորի դի: Այս մասին գրում է գերմանական "Die Welt" թերթը:
Ինքնաթիռների ժամանելուն պես 1 րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:
Նախօրեին Ավստրալիայի «С-17 Գլոուբմաստեր» և Նիդեռլանդական «С-130 Գերկուլես» ռազմական ինքնաթիռը Նիդեռլանդներ են տեղափոխել «Boeing 777»-ի 56 ուղևորի դի: