Կանադան նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է ռուսաստանյան մի շարք ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառման մասին Ուկրաինայի իրադրության հետ կապված: Այդ մասին տեղեկացնում է վարչապետի կայքը:
Ինչպես հայտարարել է Հարփերը, նոր պատժամիջոցները շոշափում են «ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի, ինչպես նաև ֆինանսական ու էներգետիկ ընկերությունների լայն շրջանակ»:
Նշվում է, որ պատժամիջոցներ կկիրառվեն «Газпромбанк»-ի, «Внешэкономбанк»-ի ու «Новатэк»-ի նկատմամբ:
Հարփերը նշել է, որ պատժամիջոցները ենթադրում են էներգետիկ ընկերությունների և ֆինանսական հիմնարկությունների վարկավորման դադարեցում: