Ուժայինները Պորոշենկոյին զեկուցել են Լիսիչանսկի քաղխորհրդի գրավման մասին
Ուկրաինական ուժայինները զեկուցել են Ուկրաինայի նախագահ ՊյոտրՊորոշենկոյին, որ Լիսիչանսկի քաղխորհրդի շենքի վրա պետական դրոշ են տեղադրել: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի կայքը:
Նրանք նաև հայտնում են, որ սկսել են քաղաքի ազատագրումը աշխարհազորայիններից:
«Ուժայինները քաղաքը ազատագրել են հանցագործ զինված ուժերից» ,- ասվում է հաղորդագրության մեջ: