Իսրայելի բանակը հրթիռ է վնասազերծել Էյլաթում
Իսրայելական զինվորականները հրթիռ են վնասազերծել Էյլաթում, որը տուրիստական կենտրոն է համարվում:
Այդ մասին հայտնում է The Jewesh Press-ը:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, տուժածներ և ավերածություններ չկան:
Հուլիսի 17-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանիահուն հայտարարեց Գազայում ցամաքային գործողություն սկսելու մասին;