ԱՄՆ-ում հիվանդանոցում կրակոցներից մեկ հոգի մահացել է
Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում, հիվանդանոցներից մեկում հրաձգության հետևանքով մեկ հոգի մահացել է, երկուսը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում: Վիրավորներից մեկը ինքը կրակողն է, մյուսը հիվանդանոցի բժիշկ է: Ներկայումս կասկածյալը կալանքի տակ է:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: