Պորոշենկոն հայտարարել է, որ նախարարները պետք է շարունակեն աշխատել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս ունի,որ Ուկրաինայի կառավարությունը, վարչապետ Արսենի Յացենյուկի գլխավորությամբ, կշարունակի իր աշխատանքը: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru կայքը` հղում անելով Ուկրաինայի նախագահի կայքին:
«Հույս ունեմ, որ տաք կրքերը կհանդարտվեն և գլուխ կբարձրացնեն սառը բանականությունն ու պատասխանատվության զգացումը, և ի վերջո, ամբողջ նախարարների կաբինետը կշարունակի իր աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: