«Կարիբյան ծովի ծովահենները-5» ֆիլմը էկրաններ կբարձրանա 2017 թվականին
Երեք տարի հետո, 2017 թվականին, հանդիսատեսը կտեսնի «Կարիբյան ծովի ծովահենների» հինգերորդ մասը: Ջոնի Դեփը նորից էկրան կբարձրանա Ջեք Ճնճղուկի դերում:
Ավելի վաղ սպասվում էր, որ «Կարիբյան ծովի ծովահենները-5»-ը » (Pirates of the Caribbean 5) լույս կտեսնի արդեն 2015թվականին, սակայն ստեղծագործական խումբը որոշեց մի քիչ էլ աշխատել սցենարի վրա, հայտնում է The Hollywood Reporter –ը:
«Դիսնեյ» կինոընկերությունը և մի շարք կինոժապավենների պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը որպես ռեժիսոր հրավիրել են «Կոն-Տիկի»-ն նկարահանած Խոակիմ Ռոնինգին և Էսպեն Սանդբերգին: