Ուկրաինայի արևելքում լրագրող է կորել
Ուկրաինայի արևելքում կորել է ամերիկյան CNN հեռուստաընկերության լրագրողը, հաղորդում է Gazeta.ru լրատվական կայքը:
Հեռուստաընկերության տվյալնների համաձայն՝ ուկրաինացի լրագրող Անտոն Սկիբան արդեն երկու օր գտնվում է գերության մեջ, ենթադրվում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական հանրապետության աշխարհազորայինների մոտ:
CNN-ը փորձել է ազատել թղթակցին ՝ կապ հաստատելով ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հետ: