Ուկրաինան ամեն ամիս 128,5 մլն դոլար է ծախսում հատուկ գործողության համար
Ուկրաինական իշխանությունները ամեն ամիս ծախսում են մոտ 128 մլն դոլար երկրի հարավ-արևելքում ծավալվող հատուկ գործողության համար: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը:
«Ամբողջ հակաահաբեկչական գործողությունը պետության համար ամեն ամիս արժենում է 128,5 մլն դոլարին համարժեք գումար», - գրված է կայքում:
Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ հատուկ գործողության համար տրամադրված բոլոր պաշարները սպառվել են: