Գրեթե 50 իսրայելցի զինվոր հրաժարվել է մասնակցել Գազայի հատվածում իրականացվող գործողություններին
Ավելի քան 50 իսրայելցի զինվոր միջնորդագիր է ստորագրել, որի համաձայն՝ վերջիններս հրաժարվում են մասնակցել Իսրայելի կառավարության կողմից իրականացվող գործողություններին: Գրում է Russian.rt.com-ը:
"The Washington Post" պարբերականը հրապարակել է զինվորների ստորագրած միջնորդագիրը. «Զորքերը, որոնք մասնակցում են գրավված տարածքներում իրականացվող գործողություններին, պաղեստինյան ժողովրդի կյանքի վրա վերահսկողություն սահմանելու միակ մեխանիզմը չեն: Այստեղ գործի է դրվել ողջ ռազմական համակարգը: Մենք չենք աջակցում իսրայելական բանակին և զորակոչի մասին օրենքին: Դրա պատճառով ներկա պահին մենք հրաժարվում ենք ծառայել և աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր կմիանան մեզ»: