Հաքերները կոտրել են Եվրոպական կենտրոնական բանկի պաշտոնական կայքը
Եվրոպական կենտրոնական բանկը հայտնել է այն մասին, որ հաքերները կոտրել են իրենց պաշտոնական կայքը: Հաքերներին հաջողվել է ստանալ կայքի կոդերը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլ տվյալներ: Գրում է Reuters գործակալությունը:
Մասնավորապես, գաղտնաբառերի, կոդերի մասին իմացել են այն անձինք, ովքեր նախկինում մասնակցել են ԵԿԲ-ում տեղի ունեցող կոնֆերանսներին:
ԵԿԲ-ն նաև ստացել է անանուն նամակ, որտեղ պահանջվել է մեծ գումար կայքը վերականգնեելու համար: Թե ինչ չափի վնաս են հասցրել հաքերները կոոտրելով կայքը` չի հաղորդվում: