Ամերիկացիները համացանցում օրական անցկացնում են 9 ժամ. Ցուկենբերգ
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հայտնել է, որ ամերիկացի ֆեյսբուքյան օգտատերերը ֆեյսբուքում օրական կորցնում են 40 րոպե: Ինչպես գրում է "Forbes" ամսագիրը, այսպիսի հայտարարություն Ցուկենբերգն արել է կոնֆերանսի ժամանակ:
Ցուկենբերգը հավելել է, որ ամերիկացիները համացանցում օրական անցկացնում են 9-ը ժամ: Նրա խոսքով` ֆեյսբուքն օգտատերերի այսպիսի բարձր ցուցանիշ է գրանցել:
Ցուկենբերգի խոսքով` սոցիալական ցանցերը նպաստում են համացանցում բարձր ցուցանիշ գրանցելուն, մասնավորապես, ֆեյսբուք սոցիալական ցանցը: Նշվում է, որ ֆեյսբուքի այս տարվա եկամուտը կազմել է 791 մլն դոլար: