Հնդկաստանում ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով զոհվել է 25 դպրոցական
Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով զոհվել է 25 դպրոցական: Այս մասին հայտնում է "Times of India'-ն:
Փոխանցվում է, որ դպրոցականնների մեծ մասը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և այժմ գտնվում են հիվանդանոցում: Ավտոբուսում եղել է առնվազն 40 երեխա՝ 7-14 տարեկան:
Նշվում է, որ ավտոբուսը, որը տեղափոխում էր 40 դպրոցականի կանգնել էր գնացքի համար նախատեսված ռելսերին և հենց այդ ժամանակ գնացքը հարվածել էր ավտոբուսին: