Ռուսաստանը քայլեր կձեռնարկի, եթե Արևմուտքը հատուկ ծառայությունների ռուս աշխատակիցներին վտարի
Ռուսական կողմը մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե հատուկ ծառայությունների աշխատակիցները արտաքսվեն Արևմուտքից: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին հետախուզության ծառայության գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովը: Գրում է Gazeta.ru-ն:
«Եթե Արևմուտքը համաձայնեցված կոլեկտիվ որոշում ընդունի հետախուզական ծառայությունների ռուս աշխատակիցների վտարման մասին իրենց երկրներից, ապա ի պատասխան այդ քայլի՝ Ռուսաստանից կուղարկվեն օտարերկյա բազմաթիվ լրտեսներ և գործակալներ», -հայտարարել է Ռեշետնիկովը:
РИА «Новости» գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ արտասահմանյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Արևմուտքի մի շարք երկրներ կարող են հետախուզական ծառայությունների ռուս աշխատակիցներին վտարել իրենց տարածքներից, եթե Ռուսաստանը որոշում կայացնի Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել: